Ինչո՞վ է վտանգավոր երկար հեռուստացույց դիտելը
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է վտանգավոր երկար հեռուստացույց դիտելը

Երկար հեռուստացույց դիտելը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, եւ դա հաստատել է միանգամից երկու նոր հետազոտություն:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները ներկայացվել են Սրտի ամերիկյան ասոցիացիայի համաժողովի ժամանակ, գիտնականներին հետաքրքրում էր ոչ թե հեռուստածրագրերի բովանդակությունը, այլ` այն ժամանակը, որը մարդիկ անցկացնում են առանց շարժման:

Առաջին ուսումնասիրությունն իրականացրել են Կոլումբիայի համալսարանի մի խումբ գիտնականներ` Պրիյա Պալտայի գլխավորությամբ: Հեղինակները համեմատել են, թե որքան երկար են մասնակիցները հեռուստացույց դիտում, ճանաչողական թեստերի արդյունքների հետ, որոնք նրանք անցել են 1990-ականներին եւ հետազոտության ավարտին (2011-2013թթ.):

Ինչպես պարզվել է, 15 տարի անց հեռուստացույց հաճախ կամ համեմատաբար հաճախ դիտող մարդկանց մոտ ճանաչողական թեստերի միավորները 7 տոկոսով ավել են, քան նրանց մոտ, ով դա հազվադեպ էր անում: Հեռուստացույցի հաճախակի դիտումը սերտորեն կապված էր դեմենցիայի ռիսկի հետ: Այդ կապը գոյություն ուներ նույնիսկ այն մարդկանց շրջանում, ովքեր պնդում էին, որ վարժություններ են կատարում:

Երկրորդ հետազոտության հեղինակները՝ Սրտաբանական ամերիկյան ասոցիացիայից Քելի Գաբրիելի գլխավորությամբ, կենտրոնացել էին մասնակիցների մի փոքր խմբի վրա, ովքեր 2011 թվականին ուղեղի ՄՌՏ սկանավորում էին կատարել: Գիտնականները վերլուծել են պատկերները եւ պարզել, որ հեռուստացույց հաճախ դիտելու սովորությունը կապված է գորշ նյութի ծավալի նվազման հետ` այն մարդկանց համեմատ, ովքեր դա հազվադեպ են անում:

news.am