Տիմատին պատմել է «Холостяк» նախագծի հաղթողի հետ իրական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տիմատին պատմել է «Холостяк» նախագծի հաղթողի հետ իրական հարաբերությունների մասին

Ռուս ռեփեր եւ գործարար Տիմատին (իսկական անունը Տիմուր Յունուսով) բացահայտել է «Холостяк» նախագծի եզրափակչի մանրամասները։ Ռեփերի խոսքով՝ նախագծի ընթացքում ինքն արդեն գիտեր, թե ում էր հոգին ավելի մոտ։ Սակայն խաղի կանոնների համաձայն՝ հարկավոր էր ինտրիգը պահել մինչեւ վերջ։ Ընդն որում, դեռ Նոր տարուն ռեփերը նախագծի հաղթողին՝ Սաշա Սաֆարովային, հաղորդագրություն էր ուղարկել՝ հասկացնելով, որ անտարբեր չէ։

«Կատյան իսկական է հարյուր եւ մեկ տոկոսով։ Ասում է այն, ինչ մտածում է, անում է այն, ինչ զգում է, ապրում է այստեղ ու հիմա։ Ոչ մի անգամ իրեն թույլ չի տվել բացասական արտահայտություն անել ինչ-որ մեկի հասցեին ոչ նախագծի ընթացքում, ոչ դրան սահմաններից դուրս։ Եթե ինչ-որ բանից սրտնեղած է եղել (օրինակ՝ իմ պահվածքից), անմիջապես ասել է դրա մասին»,- հայտարարել է երաժիշտը։

Նրան ամենից շատ գրավել է «դարամայի պահուստի» բացակայությունը, քանի որ այդպիսի աղջիկները կարողանում են բաց թողնել անցյալը՝ վայելելով այն, ինչ հիմա կա։ «Շատերն են գրում «եվրոպական մենթալիտետի» մասին, բայց կարելի է տեղափոխվել մռայլ, ծանր վայրից, արեւայրուք ընդունել, փոխել հագուստը, ընկերներին ու սանրվածքը, բայց մնալ նույնիպիսի մռայլ ու ծանր մարդ այդ նույն վայրից»,- կարծում է Տիմատին։