«Ո՞ւր եք, պատասխանատուներ. էս ի՞նչ դժոխք բերեցիք հայրենիքիս գլխին». Գոհար Գասպարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ո՞ւր եք, պատասխանատուներ. էս ի՞նչ դժոխք բերեցիք հայրենիքիս գլխին». Գոհար Գասպարյան

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը գրառում է արել՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին։

«Հողիդ վրա տեղավորված թշնամու զորքերը, հերոս քաջերի լքված մարմիններն ու թափառող հոգիները, տանդ մոտ օրը ցերեկով մարդ գնդակահարելը, ամեն օր խայտառակ երթևեկության զոհերը… ախր որ մեկն ասես, արդեն թիվ, չափ, սահման չկա։ Համատարած անտերություն։

Արժեքները ջնջվում են, սեւ-սպիտակը՝ խորանում, կրիմինալը՝ վխտում։ Ո՞ւր եք, պատասխանատուներ։ Դուք ի՞նչ խղճով, ի՞նչ բարքերով, ի՞նչ նպատակներով եք ապրում։ Էս ի՞նչ դժոխք բերեցիք հայրենիքիս գլխին….»,- Instagram-յան էջում գրել է նա։