Երգչուհի Նունե Եսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երկու զավակների՝ որդու եւ դստեր հետ։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում երգչուհին ջերմ գրկել է իր երեխաներին։ Նա կրում է սեւ կիսատաբատ, սպիտակ բլուզ, պուտավոր վերնաշապիկ, մարզակոշիկներ։ Նունե Եսայանն արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ Հրապարակումը երգչուհին չի մակագրել, սակայն հեշթեգերում նշել է «Իմ սեր, իմ ընտանիք» բառերը։