Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կերպարանք է ընդունել լողավազանի կողքին։ Նա կրում է սպիտակ գույնի կոստյում, նույն երանգի սպորտային կոշիկներ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Լիլիթը խոսել է կյանքի, ժամանակի կարեւորության մասին։
«Կյանքը չափազանց կարճ է . պետք է գնահատել ապրած ամեն օրը:
Պետք է մաքրել կյանքիդ պարտեզն ավելորդ մարդկանցից: Մարդկանցից, որոնք կարող են քեզ ներքեւ քաշել:
Սովորեք մարդկանց ոչ ասել: Սովորեք հեռացնել այն մարդկանց, որոնք կարող են խաղալ եւ ընկերության պատրանք ստեղծել: Սովորեք գնահատել ինքներդ ձեզ եւ ձեր սեփական կյանքը:
Ոչ ոք երբեք չի վերադարձնի ձեր ժամանակը, իսկ եթե մի օր չլինեք, ոչ ոք տարիներով չի սգալու ձեր կորուստը, բացի ձեր ծնողներից, որոնք ձեզ կյանք են տվել: Խնայեք ձեզ», – գրել է սննդաբանը։