75-ամյա Եվգենի Պետրոսյանի 32-ամյա կինը, որին երկրպագուները սովորել են տեսնել դասական հագուստով, այս անգամ ներկայացել է վառ կերպարում։ Տատյանա Բրուխունովան զբոսանքի է դուրս եկել սպորտային կոստյումով․ թեւերի ու ոտքերի հատվածում զոլերով, կապույտ երանգի բլուզ եւ տաբատ։ Կերպարը համադրել է սպիտակ կեդերի եւ բերետի հետ։
«Ճանապարհորդություն։ Ի՞նչ կարող է լինել ավելի լավ։ Այսօր մենք Կալուգայում ենք։ Ներքին տուրիզմ», – բաժանորդների հետ կիսվել է Տատյանան:
Կոստյումն ընդգծել է Բրուխունովայի հիանալի կազմվածքը, ինչը չէին կարող չնկատել նրա հետեւորդները․ «Տանյուշա, դու հրաշք ես», «O, ինչպիսի բարեմասնություններ», «հյութեղ կազմվածք», – հաճոյախոսություններ են գրել երգիծաբանի կնոջ հետեւորդները։