Դերասանուհի Շողեր Թովմասյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գայթակղիչ կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է կաշվե սեւ հագուստ․ համարձակ դեկոլտեով տոպ, մարմինն ընդգրկող տաբատ։ Նա կերպարը համադրել է ոճային գլխակապի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախընտրել՝ նուրբ ու ընդգծված շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։