Ո՞ւմ է կարելի առավոտյան շոկոլադ ուտել
Advertisement 1000 x 90

Ո՞ւմ է կարելի առավոտյան շոկոլադ ուտել

Եթե հետմենոպաուզայի շրջանում կինը օրը սկսի մեկ կտոր կաթնային շոկոլադից, ապա դա նրան հնարավորություն կտա այրել ճարպերը եւ նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Նման անսպասելի բացահայտմամբ հանդես են եկել Հարվարդի բժշկական դպրոցի եւ Մուրսիի համալսարանի հետազոտողները:

Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են The FASEB Journal-ում, մասնակցել են հետմենոպաուզայի շրջանում գտնվող 19 կանայք: Նրանց մի մասը 14 օր 100 գրամ կաթնային շոկոլադ է կերել արթնանալուց հետո մեկ ժամ անց, մի մասը՝ քնելուց մեկ ժամ առաջ, մնացածը չեն փոխել իրենց սովորությունները: Հետազոտությունը ցույց է տվլե, որ սննդակարգում շոկոլադի օգտագործումը չի հանգեցրել քաշի ավելացման, դրական է ազդել ախորժակի վերահսկման վրա:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, առավոտյան շոկոլադ օգտագործելն ավելի արդյունավետ է այրում ճարպերը, նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակն օրվա ընթացքում:

news.am