«Իմ սրտում ավելացրիր եւս մի վերք»․ Արմինկան՝ կյանքից հեռացած Գեւորգ Եղիազարյանի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ սրտում ավելացրիր եւս մի վերք»․ Արմինկան՝ կյանքից հեռացած Գեւորգ Եղիազարյանի մասին

Երգչուհի Արմինկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հաղորդավար Գեւորգ Եղիազարյանի հետ, ով 47 տարեկան հասակում հեռացավ կյանքից։

Հրապարակմանը կից երգչուհին գրել է․

«Սա իմ ու քո վերջին նկարն ա ու մեր անցկացրած վերջին անմոռանալի երեկոն՝ մեր ընկերների հետ, ընդամենը մի քանի օր առաջ…

Ինչքան խոսեցինք, հիշեցինք մեր հին ու բարի օրերը, ինչքան երազանք ու պլաններ փոխանակեցինք…

Բայց Աստված այլ պլաններ ուներ քո հետ կապված…

Գնա, սավառնիր, վերջապես գտիր հանգստությունդ՝ էս անհանգիստ աշխարհից…

Իմ սրտում ավելացրիր եւս մի վերք, բայց նաեւ էնտեղ թողեցիր քո պոզիտիվ ու բարի անունը, ընկեր ջան, իմ խենթ ու խելառ Գեւ…»։