Յոթ կանոն, որոնք անհնար է պահպանել ուժեղ կնոջ հետ հարաբերություններում
Advertisement 1000 x 90

Յոթ կանոն, որոնք անհնար է պահպանել ուժեղ կնոջ հետ հարաբերություններում

1. Անարգանք

Անարգանքը վարքագծի ամենահաճախ հանդիպող մոդելն է, ինչը հարաբերություններում ուժեղ կինը երբեք չի հանդուրժի: Հնարավոր է՝ դա անհանգստության առիթ է, բայց ինչպե՞ս հասկանալ, եթե դուք անարգալից եք վերաբերում նրան: Ուժեղ կնոջ նկատմամբ անարգանքը կարող է դրսեւորվել ամեն ինչում: Դուք, օրինակ, կարող եք չհամաձայնել, որ կատարած աշխատանքի համար կանայք համապատասխան վարձատրման են արժանի: Այդ ամենը դրսեւորվում է ձեր ձայնի մեջ, երբ դուք նրան, ինչպես ձեզ է թվում, հաճոյախոսություն եք անում:

Հետեւելով ոսկե կանոնին՝ դուք պետք է նրան վերաբերեք այնպես, ինչպիսի վերաբերմունք ինքներդ եք ցանկանում: Ո՛չ, ավելի լավ է նրան վերաբերվեք այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ամենայն հավանականությամբ, դուք չեք կարողանում մտքեր կարդալ, ուստի նրա նկատմամբ անարգանք դրսեւորելուց խուսափելու լավագույն միջոցը նրան հարցնելն է, թե ինչպիսի՞ վերաբերմունք է ցանկանում ստանալ:

2. Գերիշխանություն հարաբերություններում

Ժամանակ առ ժամանակ ուժերի դասավորվածությունը տարօրինակ է լինում, քանի դեռ զուգընկերներից մեկն իշխանությունը չի վերցնում իր ձեռքը: Եթե դա անում է տղամարդը, ուժեղ կնոջն անուժ է դարձնում, ինչը նման կինը տանել չի կարողանա: Ուժեղ կանայք գիտեն՝ ինչպես նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, երբ վերահսկել կամ, հակառակը, ցույց տալ իրենց խոցելիությունը: Նրանք ամեն ինչ կարող են անել առանց ձեր ցուցումների: Ուժեղ կնոջ հետ հարաբերություններ ունենալու համար դուք նրան ժամանակ առ ժամանակ պետք է թույլ տաք լինել գերիշխող դիրքում:

3. Անհավասար հարաբերություններ

Ձեր մտքում ուժեղ կնոջը վերաբերեք ինչպես ձեզ հավասարի: Եւ եթե նա ձեր օգնության կարիքն ունի, պարզապես ձեր վարքագծով նրան ստիպեք վստահել ձեզ՝ այդ մասին խնդրելու համար: Հարաբերություններ կառուցեք անկախ ձեր եկամտից, կրթությունից, ազգային պատկանելությունից, սեռից, սոցիալական կարգավիճակից եւ այլն: Միայն այդ ժամանակ ուժեղ կինը կգնահատի ձեր կողմից ստացած հարգանքը:

4. Նրա սահմանները խախտելը

Եթե ուժեղ կինը ձեզ արդեն ասել է «ոչ» կամ  «այլեւս այդպես մի արա», վստահ եղեք, որ նա այլեւս չի խախտի իր անձնական սահմանները: Կանանց հասարակությունը երկար ժամանակ թույլ սեռ էր համարում: Նման գործողությունների հետեւանքով նրանք սկսեցին առաջ քաշել իրենց պահանջները: Ուժեղ կինը ճանաչում է իր սահմանները, արժեքները, բարոյականությունն ու համոզմունքները, եւ նա գիտի, որտեղ սահման անցկացնել: Մի հարվածեք նրա սահմաններին, հակառակ պարագայում՝ ձեզ վրա կզգաք նրա զայրույթը:

5. Բացասական վերաբերմունք նրա խորհուրդներին

Մեզանից յուրաքանչյուրն էլ երբեմն բացասական հույզերով լի շրջան է վերապրում՝ մերժելով զուգընկերոջ բոլոր խորհուրդները: Ուժեղ կինը երբեք չի հանդուրժի նրան, ով բացասական է վերաբերում իր հիանալի առաջարկություններին:

6. Սրտանց աջակցության բացակայությունը՝ երազել ցանկանալու պարագայում

«Կարող է գալ ժամանակը, երբ աղջկան փաստաբան անհրաժեշտ լինի»,- Մերիլին Մոնրո:

Մի կարծեք, թե ուժեղ կինը կհանդուրժի իր զուգընկերոջը, որը շահագրգռված չէ նրա ցանկությունների իրականացման հարցում: Այդ իմաստով, նա չի ցանկանում, որ դուք խոցեք նրա սիրտը: Սատարեք նրա ցանկությունները կամ ուժեղ կինը ստիպված կլինի խզել հարաբերությունները:

Տղամարդու եւ կնոջ հարաբերություններն  ուսումնասիրող հետազոտողները պարզել են, որ աջակցություն գտած հարաբերությունները հոգեբանական ցնցումներ չեն վերապրում, այն ընթացքում, երբ լարված հարաբերություններում մշտապես տագնապ է ու սթրես: Հետազոտողները նաեւ նկատել են, որ ուժեղ կանայք սոցիալապես ավելի ակտիվ են, քան տղամարդիկ: Դա նշանակում է, որ նրանք ավելի մեծ սթրեսի կարող են ենթարկվել, եթե չլինի նրան ընկերների հուզական աջակցությունը:

7. Հուզական գնահատականի բարդությունը

Ազատություն տվեք հույզերին: Լեսբիական հարաբերությունների շրջանակում կանանց հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ ուժեղ կանաց մեծ մասը երկու բան կցանկանային՝ որոշում կայացնելիս անկախություն եւ հույզերի փոխանցում՝ զուգընկերոջ հետ խորը ու մտերիմ կապ ձեւավորելու համար: Այդ երկու հատկությունները ցանկալի են նաեւ ուժեղ հետերոսեքսուալ կնոջ հետ հարաբերություններում:

Կանայք ավելի հուզական են, քան տղամարդկանց մեծամասնությունը: Արդյունքում՝ նրանք կարող են ընտրել մարմնի լեզուն, հնչերանգն ու այլ ազդանշաններ, որոնք կարող են արտահայտել նրանց թաքնված հույզերը:

Կանայք ուժեղ են, որովհետեւ հարաբերություններում նրանք մեծ հուզական աշխատանք են կատարում: Կանայք ձգտում են օգնել զուգընկերոջը արտահայտել զգացմունքները եւ փորձել դրանք դրական հույզի վերածել:

news.am