Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը մեկնել է հանգստի, որտեղից կիսվում է լուսանկարով եւ տեսանյութերով։ Հրապարակած նոր լուսանկարում Դիանան ամառային գրավիչ կերպարում է։
Իր Instagram-ում տեղադրված նոր կադրում Դիանան կերպարանք է ընդունել ծովի գեղեցիկ ֆոնին։ Նա կրում է գունավոր տոպ, նույն պրինտով կիսատաբատ։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջացնում են լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակումը պրոդյուսերը չի մեկնաբանել։