Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Անին մուգ գույնի վերարկու է կրում, նախընտրել է բնական շպար։ «Որքան շատ ես վստահում մարդուն, այնքան մեծ է քեզ դավաճանելու նրա գայթակղությունը։ Այնպես որ, մի վախեցեք թշնամիներից, վախեցեք ընկերներից․ դավաճանում են ընկերները, ոչ թե թշնամիները»,- գրել է նա։