Պարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ կարմրած աչքերով է, լացակումած: Լուսանկարին կից նա գրել է. «Ու մեր կյանքի ամեն որոշում մենք ենք կայացնում»:
Զուգահեռ պարուհին իր էջից թաքցրել կամ հեռացրել է սիրելիի հետ բոլոր լուսանկարները, պահպանել է «Սթորի»–ում առանձնացված բաժինը:
Սոֆիի քայլերը քննարկումների առիթ են դարձել, որ նա և սիրելին բաժանվել են:
Պարուհին ևս մեկ «Սթորի» է հրապարակել, որտեղ մեկտեղել է հետևորդների անհանգստացած նամակները և գրել. «Շնորհակալ եմ, որ իմ ընտանիքի մի մասն եք դարձել ու ամեն անգամ ձեր խոսքերով ինձ ստիպում եք ավելի լավն ու ուժեղ դառնալ»:
Նշենք, որ Սոֆին ու սիրելին միասին են 2020 թվականի հուլիսի 7–ից: Հայտնի է, որ նրա և ընտրյալի միջև տարիքային տարբերությունը 12 տարի է: