«Վահեն իմ թիկունքն է, ես էլ նրա… լիքը սեր բոլորիդ»․ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի ջերմ լուսանկարը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Վահեն իմ թիկունքն է, ես էլ նրա… լիքը սեր բոլորիդ»․ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի ջերմ լուսանկարը

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի հետ։

Իր միկրբլոգում տեղադրված կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Լիլիթը կրում պոտավոր պրինտով եթերային զգեստ։ Նրա մազերը հավաքված են, նախընտրել է կարմիր շրթներկ, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից երկու երեխաների մայրիկը գրել է․

«Ես և Վահեն ունեցել ենք շա՜տ խնդիրներ, հանդիպել ենք դժվարությունների, ունեցել ենք վեճեր, կիսել ենք վերջին կտոր հացը, թաքցրել ենք երեխայից մեր հույզերը, հուսահատվել ենք, հետո կրկին ուժ ենք հավաքել։ Վահեն աննկարագրելի մարդու տեսակ է, այդ տեսակից շատ քիչ է մնացել, նա ազնիվ է, սկզբունքային, բարի, նվիրվող, հրաշալի ընկեր է, հուսալի գործընկեր, լավագույն ամուսին է ու հայր, Վահեն իմ թիկունքն է, ես էլ նրա…ինձ հարցնում են «ո՞րն է ձեր երջանկության գաղտնիքը» պատասխանը մեկն է, մենք պարզապես գիտենք սիրել… լիքը սեր բոլորիդ»։