«Տեսնենք, թե վերջն ինչ կլինի»․ Մագա Հարությունյանը՝ Սուրեն Շահվերդյանի հետ կոնֆլիկտի և եղբոր, հոր արձագանքի մասին
Advertisement 1000 x 90

«Տեսնենք, թե վերջն ինչ կլինի»․ Մագա Հարությունյանը՝ Սուրեն Շահվերդյանի հետ կոնֆլիկտի և եղբոր, հոր արձագանքի մասին

Արդեն մի քնաի ժամ է, ինչ համացանցում ակտիվ շրջանառվում է տիկտոկեր Մագա Հարությունյանի և հաղորդավար Սուրեն Շահվերդյանի կոնֆլիկտը։ Նշենք, որ «Քաղցած չէին սպսասում» հաղորդման ընթացքում Սուրենը ինտելեկտուալ հարցերի միջոցով փորձել էր ծաղրել Մագային։ Այդ հարցերին Մագայի հումորային պատասխանները Սուրենը համարել էր չիմացության արդյունք։ Հարցազրույցներում Սուրենը Մագային անվանել է տգետ ու նշել, որ վերջինս վնասակար է պատանիների համար։

Այս ամենի մասին BlogNews.am կայքի հետ զրույցում խոսել է Մագան, ով պատմել է, թե ինչ զգաց՝ կարդալով Սուրենի կոպիտ մեկնաբանությունը․ «Ես և Սուրենը ոչ մի կոնֆլիկտ չենք ունեցել և նույնիսկ, երբ հրավիրել էի մեր տուն, մինչև վերջին վայրկյանը ջերմ եմ եղել ու փորձել եմ լարվածություն չստեղծել։ Բայց հակառակ կողմից նկատվում էր, որ կա լարվածություն։

Սուրենի հարցազրույցը կարդացի, աբսուրդ բաներ կային, ու շատ վիրավորական էր։ Ինքն անգամ չհերքեց, որ միտումնավոր է ամեն բան արել հաղորդման ընթացքում։ Նա նաև նշել է, որ Մագան վնասակար է դեռահասների, ապագա սերնդի համար։ Նրա ասածները հակասում են իրար, որովհետև եթե այդպես է, ապա ինչու ինձ դարձրին իրենց հաղորդման հյուրը»։

Մագան նաև պատմում է, որ ծնողներն ու եղբայրը դեռ չեն տեսել Սուրենի հարցազրույցն ու հայտնում է, թե ինչպես նրանք կարող են արձագանքել Սուրենի կոպտությունը տեսնելուց հետո․

«Վերջին լուրերից ծնողներս ու եղբայրս տեղյակ չեն, բայց հաղորդման ընթացքում իմ պահվածքը հասկացել են։ Հասկացել են, որ հեգնել եմ ու կատակ եմ արել, ու խորհուրդ են տվել այս ամենից չնեղվել։ Հնարավոր է, որ ցանկություն հայտնեն տեսնելու Սուրենին, բայց ես, իհարկե, թույլ չեմ տա, ու իմ կողմից պորֆեսիոնալ չի դիտվի եթե «ես մարդ ուղարկեմ Սուրենի վրա»։ Կարծում եմ, որ իմ ուժերով կարող եմ պատասխանել Սուրենին ու գտնում եմ, որ կարիք չկա եղբայրս կամ հայրս խառնվեն այդ ամենին։ Չնայած ես Սուրենի հետ խոսելու բան, անկեղծ ասած, չունեմ, այն ինչ ցանկանում էի ասել, ասել եմ, ու նա տեսել է։ Թող լավ լինի, Աստված իր հետ»։

Չնայած Սուրենը շատ կտրուկ ու անգամ վիարվորանքներով է հարցազրույցներում անդրադարձել Մագային, Մագան շարունակում է հարգանքով խոսել Սուրենի մասին։

«Ես չեմ պնդի, որ Սուրենից խելացի եմ կամ ավելի շատ բան գիտեմ։ Միանշանակ, նա ինձնից երկար կյանք է ապրել ու ինձնից շատ բան գիտի։ Ինքն իր հարցազրույցում հաեմատվում է իմ հետ ու ասում է, որ իրեն ավելի շատ են ճանաչում, քան ինձ։ Դա նորմալ չէ, որովհետև իրեն հասուն ու կայացած համարող մարդը չի կարող համեմատվել իր երեխայի տարիքին ու լրիվ այլ ոլորտում հաջողության հասած մարդու հետ։ Եթե ես տկար մարդ եմ ու վնասակար, ինչու ես ինձ հետ ոտք մեկնում։ Ես իր հետ չեմ կարող ոտք մեկնել, որովհետև հասկանում եմ, որ ինքը դասախոս է, բայց ամեն մեկս մեր ոլորտում է հաստատվել»։

Եզրափակելով իր խոսքը Մագան շնորհակալություն է հայտնում իրեն աջակցող հետևորդներին ու հավատացնում, որ այս ամենի հետևանքով չի տխրել․

«Այնպես չէ, որ ես նեղված եմ կամ դեպեսիա եմ տանում, ուղղակի ցավալի է․ չէի պատկեարցնի, որ կարող էի հայտվնել սկանդալի մեջ հենց Սուրեն Շահվերդյանի հետ, ում կուրսում սովորելու մասին գուցե ինչ-որ ժամանակ երազել եմ։ Տեսնենք, թե վերջն ինչ կլինի»։

blognews.am