Հիպերտոնիկ կրիզի ախտանիշները. Ե՞րբ պետք է շտապել հիվանդանոց
Advertisement 1000 x 90

Հիպերտոնիկ կրիզի ախտանիշները. Ե՞րբ պետք է շտապել հիվանդանոց

Եթե ​​ուշադրություն դարձնել որոշ նախազգուշական նշանների վրա, ապա կարելի է ժամանակին հայտնաբերել արյան բարձր ճնշումը, որը հիպերտոնիկ կրիզ է առաջացնում: Այս մասին, վկայակոչելով Ամերիկյան Մայո կլինիկայի (Mayo Clinic) բժիշկներին, հայտնում է Express պարբերականը:

Մասնավորապես, ըստ մասնագետների, կրծքավանդակի կամ գլխի ուժեղ ցավերի դեպքում, որոնք ուղեկցվում են գիտակցության խառնաշփոթությամբ, տեսողության վատթարացմամբ, պետք է շտապօգնություն կանչել:

Չի կարելի անտեսել նաեւ այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են սրտխառնոցը եւ հանկարծակի, անհիմն անհանգստությունը: Հիպերտոնիկ ճգնաժամի առավել ակնհայտ ախտանիշների շարքում բժիշկները նշել են հեւոցի եւ ցնցումների հայտնվելը:

Հիպերտոնիկ կրիզի դեպքում անհապաղ հոսպիտալացում է անհրաժեշտ՝ պերօրալ կամ ներերակային դեղամիջոցներով բուժման համար: Դա կարող է փրկել մարդու կյանքը:

news.am