Հինգ մոլորություն սիրո մասին
Advertisement 1000 x 90

Հինգ մոլորություն սիրո մասին

Հայտնի հոգեբան Իրինա Մլոդիկը ներկայացնում է սիրո մասին տարածված հինգ մոլորություն, որոնք բնորոշ են գրեթե բոլոր զույգերին։

  1. Սիրել նշանակում է զոհաբերել

Չգիտես ինչու տարածված կարծիք կա, որ եթե զուգընկերներից մեկը զոհողությունների է գնում, ուրեմն նա սիրում է։ Սակայն իրականում այդպես նա ցույց է տալիս իր «թերարժեքությունը» եւ սովորեցնում դիմացինին, որ կարելի է չհարգել իրեն, իր կարծիքը, զգացողությունները եւ հետաքրքրությունները։ Եթե կարծում եք, որ զոհաբերության համար ձեր զուգընկերը կամ երեխաները հետագայում շնորհակալություն են հայտնելու, սխալվում եք։ Նրանք միայն մեղադրելու են ձեզ սխալ ու չմտածված քայլերի համար։

  1. Սիրել նշանակում է միշտ միասին լինել

Շատերին թվում է, որ եթե զուգընկերները ամեն օր իրար չեն տեսնում, ուրեմն քիչ են սիրում միմյանց։ Զույգերը մշտապես միասին են, եթե զուգընկերներից մեկը շատ խանդոտ է եւ մյուսին երբեք միայնակ չի թողնում։ Իսկ նա, ով չի վստահում իր զուգընկերոջը, ուրեմն ինքնավստահության պակաս ունի։

  1. Սիրել նշանակում է հասկանալ առանց խոսքերի

Երբ երեխան ծնվում է սկզբում բառերը ավելորդ են թվում, բայց ժամանակի ընթացքում մենք ցանկանում եք, որ երեխան խոսի, արտահայտվի եւ ասի, թե ինչ է ցանկանում։ Նույն էլ կատարվում է հարաբերություններում, որտեղ զուգընկերները բացի տեսողական շփումից, պետք է նաեւ խոսել ու պատմել սեփական զգացողությունների եւ ցանկությունների մասին։

  1. Սիրել նշանակում է ընդմիշտ միասին լինել

Բոլոր զույգերն էլ ցանկանում են, որ իրենց մեծ սերը հարատեւ լինի։ Բայց սերը միանշանակ չէ, եւ երբեմն զույգերը ստիպված են լինում կորուստներ ունենալ։ Բացի դրանից, նոր երեւույթները, նոր մարդիկ, նոր զգացողությունները միշտ էլ ավելի գրավիչ են, եւ միգուցե զուգընկերներից մեկը գտնի այնպիսի մեկին, ում հետ նա իրեն ավելի լավ կզգա, քան ձեզ հետ։ Եթե սիրում եք, պետք չէ մշտապես կարծել, որ ձեր սերը հարատեւ է լինելու, կամ ընդհակառակը՝ խուճապի մեջ ընկնել, որ միգուցե կկորցնեք ձեր սիրելիին։

Սիրել նշանակում է վստահել դիմացինին, թույլ տալ նրան, որ կարողանա ձեզ սիրել այնպես, ինչպես կարող է, ինչպես նրա սիրտն է թելադրում։

news.am