«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Լուսինեն ատլասե, միջին երկարության զգեստ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջական է դարձրել ծղոտե պայուսակը։ «Օրվա լուքը»,- մեկնաբանություններում գրել է նա։