Երգչուհի Անի Քրիստին, ով երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում, այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում: Instagram-ի իր էջի լուսանկարները ուշ-ուշ են թարմեցվում: Սակայն, այսօր երգչուհին միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվել է նոր կադերով, որոնցում ներկայացրել է ամերիկյան իր street style-ը։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Անին պատկերված է իր շան հետ։ Նա կրում է սեւ հանդերձանք․ տաբատ, վարնաշապիկ, սպորտային վարդագույն կոշիկներ։ Երգչուհու մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում են պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Անին գրել է․ «Շնորհավոր շների միջազգային օրը, իմ գեղեցիկ Ջոյ»։