Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում Իրինան գտնվում է Կարմիր ծովի հատակում։ Իսկ հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․ «Դե ինչ հանգիստ եթե կարմիր ծովում չես սուզվում։ Շարմ էլ Շեյխը իդեալական է սուզվելու համար. Հսկայական մեկուսացված ստորջրյա ժայռեր, ուժեղ հոսանք, կարալներ, թափանցիկ և մաքուր ջուրը նպաստում է ստորջրյա աշխարհը լավ տեսնելու համար: Այստեղ կարելի է գտնել կրիաներ, շնաձկներ և դելֆիններ ու էլի շաֆ ու շատ հետաքրքիր ձկներ օրինակ սպիտակ սկատը , որ մըզ հանդիպեց ի դեպ սպիտակ տեսակը կարելի է տեսնել միայն կարմիր ծովում»։