Քիչ քանակությամբ գինու օգտագործումը նպաստում է «հետքովիդային համախտանիշի» մեղմացմանը
Advertisement 1000 x 90

Քիչ քանակությամբ գինու օգտագործումը նպաստում է «հետքովիդային համախտանիշի» մեղմացմանը

Քիչ քանակությամբ գինու օգտագործումը նպաստում է «հետքովիդային համախտանիշի» մեղմացմանը։ Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Ura.ru-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել։

Նշենք, որ COVID 19-ից առողջացած պացիենտների մոտ երեք ամսվա ընթացքում կարող են որոշակի ախտանշաններ և բարդություններ նկատվել։ Մասնագետները նշում են, որ արյան և մեզի անալիզները թույլ են տալիս ժամանակին հայտնաբերել «հետքովիդային համախտանիշի» նշանները։

«Այս դեպքում (կորոնավիրուսից հետո ինֆեկցիոն խնդիրների առկայության դեպքում – խմբ.) կարող է օգտակար լինել մեկ բաժակ կարմիր գինին, քանի որ խմիչքում պարունակվում է ռեսվերատրոլ ՝ շատ հզոր հակաօքսիդիչ», – պարզաբանել է նա:

Բժիշկը նշել է, որ «հետքովիդային համախտանիշի» դեմ պայքարի նման միջոցը հարմար չէ ալկոհոլ բացարձակ չօգտագործող մարդկանց համար։

Մյասնիկովի խոսքով ՝ ալկոհոլը կարելի է օգտագործել հիվանդության սուր ֆազայի ավարտից մեկ շաբաթ անց։ Միևնույն ժամանակ մասնագետը խորհուրդ է տալիս ալկոհոլ պարունակող ըմպելիքները չչարաշահել։

Նա հիշեցրել է, որ ալկոհոլը լիովին հակացուցված է ցանկացած վարակիչ հիվանդության դեպքում, երբ առկա է ջերմություն և վիրուսը բազմանում է օրգանիզմում։

Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալների համաձայն ՝ օգոստոսի 28-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 216,2 միլիոնը: Համաճարակի զոհ է դարձել ընդհանուր առմամբ ավելի քան 4,4 մլն մարդ։