Ուշադրության նշաններ, որոնք ցանկացած կին գնահատում է
Advertisement 1000 x 90

Ուշադրության նշաններ, որոնք ցանկացած կին գնահատում է

  1. Ողջույնի եւ հրաժեշտի համբույր

Ոչ մի բան այդպես չի օգնում մեզ մեր տեղում զգալ, որքան թանկ մարդու առավոտյան եւ հրաժեշտի համբույրը: Համաձայնիր, որ դա քեզ էլ է հաճելի, դե իսկ որքան հաճելի է կնոջը: Երբ քո տիկինը աշխատանքի է գնում կամ տուն է վերադառնում, նրան համբույրով ողջունելը հոգեկան հարաբերությունները պահպանելու գերազանց միջոց է: Այդ համբույրների ջերմ ու բարեհամբույր էֆեկտը մեզ այն ժամանակներն է հիշեցնում, երբ մեր նախնիները մարդանման կապիկներ էին, իսկ իրենց համակրանքն արտահայտում էին մանր մակաբույծներին հետեւելով: Ողջույնի համբույրը նշանակում է «ուրախ եմ քեզ տեսնել», իսկ հրաժեշտինը՝ «քեզ կկարոտեմ»:

  1. Միմյանց հպվել

Եթե ասես՝ «այդ ամենը անիմաստ բաներ են, տղամարդիկ իրենց տիկնանց հետ գրկախառնված չեն քնում՝ նրանց իրենց մորուքով փաթաթելով», դու բացարձակապես սխալվում ես: Գրկախառնությունը նորմալ հարաբերությունների առանցքային գործոններից է: Եթե ձեզ հաճելի չէ օրվա մեջ մեկ անգամից ավելի հաճախ գրկախառնվելը, ձեր հարաբերությունները չի կարելի նորմալ համարել: Նույնիսկ  դյուրազգացները ցանկանում են գրկել եւ կողքին մոտ մարդուն ավելի հաճախ զգալ: Հեքիաթ չէ այն, որ գրկախառնությունները կյանքը երկարացնում են:

  1. Հաճելի մանրուքներ

Ոչ մի աղջիկ չի հրաժարվի ծաղկեփնջից: Գլխավորն, իհարկե, նրան դուր եկող ծաղիկներ ընտրելն է, այլապես անակնկալը կարող է ամենեւին էլ հաճելի չլինել:

Անշուշտ, կանանց համար միայն ծաղիկները չեն ակնահաճո: Գրառում կատարիր թղթի վրա եւ դիր պիջակի գրպանում, նրան սկայպով մի քանի քնքուշ հաղորդագրություն ուղարկիր, նախաճաշ պատրաստիր, սուրճ եփիր, նրա հետ զբոսնելու գնա եւ մանկական կավիճներով ասֆալտի վրա ինչ-որ բան նկարիր: Նրա նախընտրած շոկոլադը գնիր, զվարճալի գլխարկ նվիրիր, մտաբերիր նրա մոր տարեդարձի օրը: Մանրուքների կույտը մեծ է: Գլխավորը երեւակայություն ունենալն է, որը կանանց հետ հարաբերություններն ամրացնում է:

  1. Նկատել մանրուքները եւ հաճոյախոսել

Աղջիկները չափազանց շատ ժամանակ են ծախսում լավ տեսք ունենալու համար: Դիմահարդարումը, մանիկյուրը, սանրվածքը եւ համանման այլ գործընթացները մեկ նպատակ են հետապնդում, որ նրանց ուշադրություն դարձնեն եւ նրանցով հիանան: Բարեհամբույր եղիր, նկատիր այդ անհեթեթությունը: Իհարկե, կան կանայք, որ այդ ամբողջ մանիպուլյացիան իրենց համար են անում (այո, իրականում կան այդպիսիք), բայց կան նաեւ այնպիսիք, որոնք ընդհանրապես իրենց չեն հետեւում:

Նրա նոր կտրվածքը կամ հագած նոր զգեստը նկատելը կարեւոր է: Կանայք ջանում են լավ տեսք ունենալ, իսկ եթե նրան իրոք սազում է, կարելի է եւ պետք նրան գովել: Առանձնապես դժվար չէ նկատել, որ կնոջ մեջ ինչ-որ բան փոխվել է: Եթե դա չնկատես, ապա երկու տրամաբանական բացատրություն կա: Առաջին՝ դու անիմաստ ես համարում այդպիսի «մանրուքներ» տեսնելը, որովհետեւ դու տղամարդ ես, դա տղամարդու գործ չէ, «կանայք սիրում են, երբ ամեն ինչ խիստ է ու առանց քնքշությունների»: Երկրորդ՝ դու նրա վրա թքած ունես: Ոչ մեծ հաճոյախոսությունները քեզ կօգնեն ցանկացած հարաբերություններում երկար ճանապարհ անցնել:

  1. Լվա ափսեները

Բավական է ասել, որ դա կնոջ գործն է: Մենք այն ժամանակներում ենք ապրում, երբ սահմանը ջնջված է: Նա քեզ համար ընտիր ընթրիք պատրաստե՞լ է: Ինչո՞ւ դրանից հետո չլվանալ ափսեները: Դա հրաշալի ցույց կտա, որ անկեղծորեն գնահատում ես քեզ համար նրա արածը, եւ ուտելիքն իսկապես համեղ էր: Դա նուրբ ակնարկ է, որ «նա կին է, ոչ թե աման լվացող» եւ այդ ոգով էլի բաներ: Ի վերջո պատկերացրու, որ նա ստիպված է այդ ամենը լվանալ: Նա կերակուր է պատրաստել, դրա վրա որոշակի ջանք է գործադրել, իսկ հիմա ստիպված է նաեւ կաթսաներն ու ափսեները լվանալ, մինչ դու կուշտ եւ գոհ նստած կլինես համակարգչի առջեւ:

  1. Օգնի՛ր նրան հանել/հագնել վերնազգեստը

Ոչ մի բան կնոջն այնքան չի շփոթեցնում, որքան վերարկուն հանելուն օգնելը: Դու նրան օգնում ես եւ այն կախիչից կախում: Ակնհայտ է, որ նա կարող է առանց քեզ էլ դա անել, բայց այդ հաճելի «ասպետական» մանրուքը բարձրացնում է եւ քո, եւ նրա տրամադրությունը: Դա այն նույն  օպերայից է, ինչ տիկնոջ առջեւ դուռ բացելը:

Կնոջը հագնվելիս օգնելը նույնպես քո կողմից հաճելի շփոթեցնող քայլ է: Եթե հարաբերությունները պատկերացնենք որպես համակարգչային որեւէ խաղի քո թիմի անդամների տեղաբաշխման հարթություն, վերնազգեստի հարցում օգնությունը քեզ 100 հնարավորից 10 միավոր կտա:

  1. Նրան հետեւից գրկել, համբուրել ճակատը, այտերը

Ճակատը, այտերը եւ քիթը համբուրելը հաճելի է եւ լավ: Ինձ հատկապես դուր է գալիս քիթը համբուրելը, բայց դա անձնական նախապատվություն է: Դա կնոջը հասկացնում է, որ դու ուզում ես ուղղակի կողքին լինել, դու նրա կողքին խանդաղատանքով ես լցվում եւ քեզ հաճելի է նրա կողքին լինել, նույնիսկ երբ նա քեզ համար ճաշ չի պատրաստում եւ դուք սեքսով չեք զբաղված:

news.am