Դերասանուհի Մարջան Ավետիսյանը հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է ընտանեկան ջերմ կադրով։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրում տաղանդավոր դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը մեղմ ժպտում է։ Մարջանը կրում է սեւ-սպիտակ գույներ համադրությամբ զգեստ։ Նա արձակել է մազերը, առանց շպարի է։ Հրապարակումը դերասանուհին չի մակագրել, սակայն հետեւորդները դրական խոսքեր են հղել զույգին․ «Երջանիկ զույգ», «Սիրուն զույգ»։