Օգտատերերն ակտիվորեն քննարկում էին հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինայի եւ նրա ենթադրյալ սիրելիի՝ ռստորատոր Էրիկ Ավագյանի պարը։ Համացանցում լուրեր են տարածվել, որ վերջերս ամուսնալուծված Բորոդինան սիրավեպ ունի 29-ամյա ռստորատորի հետ։
Բորոդինան նախընտրել է արհամարհել այդ լուրերը, իսկ նրա ենթադրյալ սիրելին որոշել է մեկնաբանել։ Էրիկը հերքել է հարաբերություններն աստղի հետ։
«Բորոդինա, Բորոդինա, Բորոդինա, Բորոդինա, ես նրա հետ նույնիսկ ծանոթ չեմ, բայց երազում եմ ծանոթանալ նրա հետ։ Գուցե այս կյանքում դա իրականություն դառնա։ Առայժմ դա միայն պատրանք է»,- Instagram-յան Stories բաժնում գրել է Ավագյանը։