Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը զոլավոր տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի եւ ջինսե վերնազգեստի հետ։ Աստղիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Երգչուհին նշել է, որ կադրերն արվել են Երեւանում։