Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում ոճաբանը պատկերված է իր ու դերասան Սոս Ջանիբեկյանի դստեր՝ Անաիսի հետ։ Կադրերից մեկում փոքրիկը ջերմ համբուրում է մայրիկին։ «Այսօր»,- հրապարակումը մակագրել է Մադոննան։