Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում առօրյա կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ «Գիշե՞ր, թե՞ ցերեկ»,- մեկնաբանություններում գրել է նա։