Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը կրում է վարդագույն երանգի, ուսերը բաց, փքուն թեւերով զգեստ է կրում։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են զարդերը։ Հրապարակմանը կից Արեւիկը դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Ասե՞մ՝ որն է իմ ամենավատ սովորությունը, որից չեմ կարողանում ազատվել դեմքով բարձի վրա քնելը։ Որքան էլ գիտակցում եմ, որ շատ վատ է դեմքի մաշկի համար, միևնույն է չեմ կարողանում զրկել ինձ այդ հաճույքից։ Իսկ ո՞րն է քո վատ սովորությունը որից չես կարողանում ազատվել»։