«Կանացիությունն ինձ համար առաջին հերթին բարությունն է». VARDA (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կանացիությունն ինձ համար առաջին հերթին բարությունն է». VARDA

Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել է կանացիության մասին։ Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում պարուհին սեւ տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Նա արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ Վարդայի ձեռքին ծաղիկներ են, նա սեւ պայուսակ է ընտրել։

«Կանացիությունն ինձ համար առաջին հերթին բարությունն է։ Ի դեպ, հենց այդ հատկանիշն են տղամարդիկ կանանց մեջ գլխավորներից մեկը համարում։ Թոփ հինգ հատկանիշ՝ ըստ իմ հարցումների՝ բարություն, կենսախնդություն, գեղեցկություն, սեքսուլություն, նվիրվածություն․․․ Բացի այդ՝ ես կանացիությունը կբնութագրեի որպես դանդաղելու կարողություն․ չէ որ երբեմն մեր առաջ դուռ չեն բացում միայն այն պատճառով, որ մենք շտապում ենք ինքներս անել դա։ Ահա թե ինչու են բարձրակրունկները մեզ առավել կանացի դարձնում․ ամենն այն պատճառով, որ դրանցով դժվար է վազել»,- գրել է նա։