«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն սպիտակ շրջազգեստ է կրում, որը համադրել է մուգ գույնի տոպի եւ բաց վերնազգեստի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական դիմահարդարմամբ է։ «Պարզ ու քաղցր»․- հրապարակումը մակագրել է նա։