Ուրգանտը ծաղրել է Կանդելակիի «Գազպրոմ-մեդիա»-յի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելը
Advertisement 1000 x 90

Ուրգանտը ծաղրել է Կանդելակիի «Գազպրոմ-մեդիա»-յի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելը

Ռուս հեռուստահաղորդավար եւ շոումեն Իվան Ուրգանտը ծաղրել է «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի նախկին գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիի «Գազպրոմ մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելը: Այս մասին նա կատակել է ռուսական Առաջին ալիքի իր «Вечерний Ургант» շոուի եթերում, փոխանցում է News.ru-ն։

Թինա Կանդելակին հեռացել է «Մատչ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսերի պաշտոնից։ Այժմ նա դարձել է «Գազպրոմ մեդիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ։ Եվ հիմա բոլոր երեխաները վերջապես հասկացան, թե «Ամենախելացին» ծրագրում ով էր Ամենախելացին, – սրամտել է Ուրգանտը։

«Ամենախելացին» մանկական ինտելեկտուալ հեռուստախաղ է, որը Թինա Կանդելակին վարել է 2003-2012թթ.։

news.am