Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել մայրիկի՝ երգչուհի՝ Զարուհի Բաբայանի և տատիկի՝ պարուհի Սոֆի Դևոյանի հետ։
Լուսանկարների շարքին կից գրել է Զարուհին.
«Սերունդների միջև անհամաձայնությունների և պայքարի մասին խոսվում է միշտ: Խոսվում է ճիշտ ու սխալի տրամաբանությամբ, մինչդեռ նրանք ուրիշ են, հաստատակամ, վստահ, թարմ և շաաատ ավելի լավը, համեմատած նախորդին: Բայց դե մեր ժամանակ ուրիշ էր, դա գիտենք բոլորս»: