Օրվա ռոմանտիկ աստղագուշակը
Advertisement 1000 x 90

Օրվա ռոմանտիկ աստղագուշակը

ԽՈՅԵՐ

Այսօր լավ կլինի մտածեք, թե ինչպես պետք է դիմեք ձեր սիրելիին: Պետք չէ սահմանափակվել միայն մի քանի նուրբ բառերով: Եղեք ավելի կրեատիվ. նա դա կգնահատի:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին հայացք կգցի ձեր հարաբերությունների վրա: Ինչ եզրակացություն էլ, որ նա անի, հիշեք, որ միշտ էլ կարելի է լուծում գտնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Արեւի ճառագայթները, կարծես թե, այսօր ուժեղ ազդեցություն կունենան Երկվորյակների վրա: Դուք չեք կարողանա ճիշտ գնահատել ձեր հարաբերությունները: Լավ հնարավորություն կընձեռվի հարաբերություններ պարզելու համար, բայց դուք բաց կթողնեք այդ պահը եւ յուրաքանչյուրդ կմնա իր կարծիքին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե ծնողների հետ չեք ապրում, զանգահարեք նրանց եւ ասեք, թե որքան շատ եք իրենց սիրում: Կամ ավելի լավ կլինի, որ գործով դա ապացուցեք: Իսկ եթե սիրելիի ծնողներին էլ մի փոքր ուշադրություն հատկացնեք, աշխարհն ավելի գունեղ ու բարի կդառնա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք ոչ ձեզ, ոչ էլ մյուսներին չեք կարողանա բացատրել, թե ինչու եք սիրում այդ անձնավորությանը: Սակայն ինչպես ասում են` եթե կարողանում ես ասել, թե ինչու, ուրեմն` դա սեր չէ: Այնպես որ` այդքան մի խորացեք այդ հարցի մեջ:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք արդեն խեղդում եք ձեր սիրելիին ձեր սիրո եւ հոգատարության մեջ: Նրան երբեմն մաքուր օդ է հարկավոր: Իհարկե, աստղերը չեն ասում, թե պակաս սիրեք նրան, պարզապես, աշխատեք գոնե ժամը մեկ չզանգահարել նրան, որպեսզի նա էլ մի փոքր ազատ շունչ քաշի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր պետք չէ շատ անկեղծ լինել ձեր սիրելիի հետ: Ձեզ սխալ կհասկանան եւ նույնիսկ «ոչ գաղտնապահ» կանվանեն: Կանայք սիրում են անկեղծությունը, մինչդեռ տղամարդիկ խորհրդավորության կողմնակիցներն են:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր հրաշալի օր է առաջին անգամ սիրելիին համբուրելու համար: Սակայն զգուշացեք կտրուկ քայլերից, դա նրան կարող է վախեցնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր օգնության կարիքը կունենա: Այո, դուք չեք կարողանա նրան այդքան շտապ եւ արագ օգնել, սակայն, ամեն դեպքում, ցույց տվեք, որ նրա կողքին եք եւ ամեն հարցում պատրաստ եք աջակցել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս օրն անցկացնել սիրելիի հետ, ընդ որում` ջրի մեջ: Միասին գնացեք լողավազան, իսկ հետո նստեք սեղանի շուրջ եւ տաքուկ թեյ խմեք` վայելելով միմյանց ներկայությունը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աշխատեք միաժամանակ չհանդիպել ընկերների եւ սիրելիի հետ: Նրանց հանդիպումից միայն վեճ կստեղծվի:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ կա ձեր հոգում, բայց նա շատ կցանկանա բացահայտել դա: Այնպես որ` պատրաստ եղեք, նա շատ հարցեր կտա ձեզ. դրանցից շատերը, միգուցե, նաեւ տարօրինակ թվան:

news.am