Քսենիա Սոբչակն ու Թինա Կանդելակին կրկնել են իրենց աղմկահարույց համբույրը
Advertisement 1000 x 90

Քսենիա Սոբչակն ու Թինա Կանդելակին կրկնել են իրենց աղմկահարույց համբույրը

«Գազպրոմ մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին հոլովակ է հրապարակել, որում տեսախցիկի առաջ համբուրել է հայտնի լրագրող եւ հաղորդավար Քսենիա Սոբչակին։

«Հարազատների նման։ Կարոտել էի, սիրելիս»,- նշել է Թինա Կանդելակին։ Նրանք տեսախցիկի առաջ կրկնել են իրենց լեգենդար համբույրը, որը տեղի էր ունեցել 2012թ․-ին «GQ» ամսագրի մրցանակաբաշխության ընթացքում։ Միայն թե այս անգամ այն ավելի համեստ էր։

Ի դեպ, Նադեժդա Ստրելեցին տված հարցազրույցում Թինան առաջին անգամ պատմել էր Սոբչակի հետ վեճի պատճառների մասին։ Նրա խոսքով՝ Քսենիան իրենից նեղացել էր այն պատճառով, որ ինքը շփվել էր նրա սիրելի տղամարդու հետ։ Իսկ ինքը դադարեցրել է ընկերությունը «հիսաթափությունից» ու «վստահությունը կորցնելուց» հետո։

style.news.am