Դուք տաղանդ եք. Գոհար Ավետիսյանը կրկնօրինակել է «Ավատար» ֆիլմի հերոսուհուն` Նեյիտիրին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դուք տաղանդ եք. Գոհար Ավետիսյանը կրկնօրինակել է «Ավատար» ֆիլմի հերոսուհուն` Նեյիտիրին

Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հիացրել է իր երկրպագուներին։ Նա այս անգամ դիմահարդարմամբ կրկնօրինակել է աշխարհահռչակ «Ավատար» ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Նեյիտիրին, որին մարմնավորում է դերասանուհի Զոի Սալդանան։

«Գասպարն ինձ չճանաչեց, իսկ դուք ինչպես եք գնահատում իմ կերպարը»,- գրել է դիմահարդարը։

Նրա էջի հետևորդները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել։

«Ես շոկի մեջ եմ, ինչպե՞ս եք դա արել», «Ինչ լավ է ստացվել, գժվել կարելի է», «Խոսքեր չունեմ, Գոհար, դուք տաղանդ եք»,- գրել են երկրպագուները։