Ոչ երիտասարդ եմ և ոչ էլ սիրուն… Նազենի Հովհաննիսյանի անկեղծ խոստովանությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոչ երիտասարդ եմ և ոչ էլ սիրուն… Նազենի Հովհաննիսյանի անկեղծ խոստովանությունը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում Արևիկ Սիմոնյանի ցուցադրության ժամանակարված լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.

«Ափսոս,որ ժամանակը չի հերիքում սիրելու, ապրելու, ստեղծագործելու… հետք թողնելու: Միշտ չի հերիքում… ու մի օր էլ ավազի պես սահում-գնում է կյանքի տարիների արանքով՝ ասես մատների միջով:

Հավաքվել է պետք:

«Կարմիրը Հայաստանի սիրտն է. այն պիտի միշտ բաբախի ու մենք պիտի ապրենք՝ ինչ էլ որ լինի»,- ասաց Արևիկը պատմելով իր հավաքածուի մասին,«իսկ վերջում դուրս կգա Սպիտակազգեստ հղի կինը՝ Տիրամոր խորհուրդն ունեցող, մենք պիտի միշտ ծնունդ տանք ու նոր կյանքեր ստեղծենք, և ոչ մի դեպքում չկոտրվենք»:

Էրեբունի թանգարանի հողերի մեջ Արևիկը Հիմքն էր փնտրում.ով ենք, որտեղից ենք և ուր ենք գնում: Ու անհավանական հաստատակամություն ուներ հիշեցնելու պատմությունը, վերակերտելու ներկան ու ստեղծելու սիրուն հավաքածու:

Հ.Գ. Ես չգիտեմ՝ մենք «ուր ենք գնում», բայց, որ հաստատ Սիրտը պիտի բաբախի ու վերջում ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ԾՆՈւՆԴՈՎ մեր հավերժությունը շարունակվի՝ դա հաստատ է:

Ոչ մոդել եմ, ոչ երիտասարդ և ոչ էլ սիրուն)…

Իմ «կերպարը» դրա մասին չէր, այլ՝ ՍՐՏԻ:

Լայն պահեք սիրտը՝ Սիրո և բարության համար:

Ու փակեք՝ բամբասանքի, նախանձի ու չարության դիմաց…որ չքվի իսպառ»: