Գոռ Հակոբյանն առաջին անգամ խոսել է իր և Միհրան Ծառուկյանի վեճի մասին
Advertisement 1000 x 90

Գոռ Հակոբյանն առաջին անգամ խոսել է իր և Միհրան Ծառուկյանի վեճի մասին

Դերասան Գոռ Հակոբյանը, ով հայտնի դարձավ հանրությանը «Ֆուլ հաուս» սիթքոմում իր դերով, խոսել է իր և դերասան, երգիչ Միհրան Ծառուկյանի հետ ունեցած «վեճի» մասին: Նա այդ թեմային անդրադարձել է Արուս Տիգրանյանի «Ներքին խոհանոց» հաղորդման շրջանակներում:

Արուսը հենց եթերի ժամանակ զանգահարել է Միհրանին, որից հետո դերասանները բավական ջերմ հեռախոսազրույց են ունեցել՝ հերքելով նմանատիպ բոլոր խոսակցությունները:

Արուսը Միհրանից նաև հետաքրքրվել է, թե ինչու Գոռը հրավիրված չի եղել իր և Արփի Գաբրիելյանի հարսանիքին, ինչին Միհրանը պատասխանել է, որ իրենք պարզապես փոքր խնջույք էին կազմակերպել՝ մոտ 40 հոգանոց, ապա իրեն ուղղել՝ նշելով 30 հոգանոց: «10 հոգի էլ տեսանկարահանողների թիմն էր»,- հավելել է Միհրանը:

Նշենք, որ դերասանները միասին խաղացել են  «Ֆուլ հաուս» սիթքոմում:

lurer.com