ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ. ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՆՎԵՐՆԵՐԻՑ
Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. մարտի 8-ին տղամարդը ձեզ նվիրել է ոչ թե սիրելի օծանելիքը, այլ բռնիչ եւ գոգնոց: Իրավիճակն իհարկե հաճելի չէ եւ նույնիսկ փոքր-ինչ վիրավորում է կնոջ արժանապատվությունը, բայց լավագույն ելքը վեճ սարքելը չէ, խոժոռվելը եւ նվերը ցուցադրաբար աղբաման նետելը: Հարցը՝ «իսկ ինչի՞ս է սա պետք» եւս լավագույն տարբերակը չէ այս իրավիճակում: Այլապես, դուք կարող եք հօդս ցնդեցնել տղամարդու ամեն ցանկություն՝ նվերներ տալու ձեզ: Այնքան շատ են այնպիսի պատմությունները, երբ կանայք գանգատվում են, որ տղամարդիկ ընդհանրապես ոչինչ չեն նվիրում: Նրանք հաստատ ուրախ կլինեին մարտի 8-ին գոգնոց նվեր ստանալու համար: Եթե նույնիսկ նվերը ձեր սրտով չէ կամ հարմար չէ, ժպտացեք եւ շնորհակալություն հայտնեք սիրելիին: Հաջորդ անգամ եղեք ավելի խելացի. ակնկարկեք, թե ինչ նվեր եք ցանկանում, եւ դուք այն անպայման կստանաք:
ԻՆՉ ՉԱՐԺԵ ԱՍԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ. ՆԱԽԿԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եւ իսկապես ինչու՞. պարծենալու՞, համեմատելու՞, թե՞ ստորացնելու համար: Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց համեմատում են ուրիշների հետ, առավել եւս նախկին սիրեկանների հետ: Ուժեղ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ իրեն համարում է լավագույնը եւ անկրկնելի (եթե անգամ դա բոլորոովին էլ այդպես չէ): Ձեր խնդիրն է չհամեմատել եւ չստորացնել, այլ ընդունել նրան: Ավելի լավ է թող մտածի, որ նա ձեր առաջինն է (ծայրահեղ դեպքում երկրորդը) եւ միակը, քան 100500-րդը: Անձնական կյանքը հենց այն պաճառով էլ կոչվում է անձնական, որ պարտադիր չէ նրա մասին պատմել բոլորին:
ԻՆՉ ՀԱՐԿ ՉԷ ԱՍԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ. ՆՐԱ ՄՈՐ ՄԱՍԻՆ
Մայրը սրբություն է: Այդ կինը մեծացրել է, կերակրել է, դաստիարակել է ձեր տղամարդուն: Նրան քննդատել կարող է միայն նա, բայց ոչ դուք: Եթե անգամ նա բոլորովին իրավացի չէ եւ անտանելի ձանձրացրել է ձեզ: Ավելի լավ է պարզապես լռել: Կոպիտ բառեր ասելով սիրելի մայրիկի հասցեին՝ դուք ոչ միայն վեճ կհրահրեք, այլեւ խաչ կքաշեք ձեր հարաբերությունների վրա: Փորձեք ձեր տղամարդու մորն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Եթե հասնեք սահմանին, մտածեք, թե ձեզ դուր կգար, եթե սիրելի մարդը տհաճ խոսքեր ասեր ձեր մոր մասին: Այդ ժամանակ նրա մորը վիրավորելու ցանկությունը կանցնի:
ԻՆՉ ՉՊԵՏՔ Է ԱՍԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եթե նույնիսկ աշխատավայրում, խանութում, հասարական տրանսպորտում, փողոցում կամ մի որեւէ տեղ ձեզ տղամարդը ուշադրության նշաններ է ցույց տալիս ձեզ, դրա մասին չարժե խոսել: Արձագանքը կարող է լինեն անկանխատեսելի: Եւ պետք չէ մտածել, թե տղամարդը կսկսի ձեզ ավելի շատ սիրել, գնահատել, պաշտել: Բնավ ոչ… տղամարդուն խանդի դրդելու փորձը ամենաահավորն է, որ դուք կարող եք անել: Այդպես դուք վիրավորում եք նրան, ակնարկում, թե կարող եք ամեն պահ լքել նրան, գտնել փոխարինողի կամ դավաճանել: