Միայն 40 տարեկանում իմացա, թե ինչպես կարելի է օգտագործել ջեռոցի ցանցը… 4 հրաշալի եղանակներ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միայն 40 տարեկանում իմացա, թե ինչպես կարելի է օգտագործել ջեռոցի ցանցը… 4 հրաշալի եղանակներ

Հավանաբար, ձեր մտքով չի էլ անցել, որ ջեռոցի ցանցն ունի կիրառման հետաքրքիր եղանակներ, որոնք շատ կհեշտացնեն ձեր գործը: Եթե այն օգտագործել եք միայն փոքր տապակների տակ դնելու համար, ուրեմն կարդացեք սա:

Տապակը ծածկեք յուղաթղթով, ցանցը դրեք դրա վրա: Դասավորեք հացի կտորները, իսկ 15-20 րոպեից իսկական տաք տոստ վայելեք:

Խորոված՝ տնային պայմաններում

Միսն ու բանջարեղենը պատրաստեք ցանցի վրա, այլ ոչ թե տապակի մեջ: Կարտոֆիլը, պղպեղը, լոլիկը, սմբուկը և իհարկե միսը եփեք ցանցի վրա: Միայն թե չմոռանաք դրա տակ տապակ դնել, այլապես ջեռոցը շարքից դուրս կգա:

Մեքսիկական խորտիկ

Լավաշը կտրատել փոքր կլորակների, կախել ցանցի վրա ու 15 րոպեով ուղարկել ջեռոցը: Ստացվում է տակոյի հիանալի հիմք:

Տապակեք աղացած միսն ու մանր կտրատած սոխը, ավելացրեք տոմատի մածուկ ու պղպեղ, նաև եգիպտացորեն: Լցրեք միջուկը լավաշի մեջ, զարդարեք պանիրով ու ձեր մտերիմներին հյուրասիրեք ամենահամեղ տակոն:

Սա միջուկի միայն մի տարբերակն էր. այն կարող եք փոփոխել:

Տապակած բդիկներ

Տապակի մեջ դասավորեք կտրատած կարտոֆիլը, դրեք ջեռոցը: Քիչ բարձր տեղադրեք բդիկներով ցանցը, ինչպես որ նկարում է պատկերված: Չմոռանաք դրանք նախապես համեմել:

infopast.ru