Դերասան Քրիստոֆեր Ուոքենը Սթիվեն Մերչանտի «Խախտողները» սերիալի նկարահանումների ժամանակ ոչնչացրել է բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի գրաֆիտին, հաղորդում է Evening Standard-ը:
Կինոարտադրությունն անցկացվել է Բրիստոլում՝ խորհրդավոր նկարչի հայրենի քաղաքում։ Շոուրանների խոսքով՝ Բենքսին գրաֆիտին բերել է հատուկ այդ բեմի համար։
«Նրա միակ պայմանն այն էր, որ դերասաններն իսկապես ներկեն գրաֆիտին, եւ ներկագլանը լինի Քրիստոֆերի ձեռքին», — հայտարարել է աղբյուրը:
Բենքսին (Banksy) առեղծվածային նկարիչ է, որը փոխել է փողոցային արվեստի մասին զանգվածային պատկերացումը։ Նրա հեգնական աշխատանքները, որոնք ուղղված են քաղաքականության, պատերազմի, կապիտալիզմի եւ բարոյականության դեմ, դառնում են լրագրողների, լուսանկարիչների, վանդալների, արվեստի քննադատների եւ կոլեկտորների որսի առարկա: