Երջանիկ կնոջ կանոնները
Advertisement 1000 x 90

Երջանիկ կնոջ կանոնները

Ահա մի քանի կանոն, որոնց հետեւում են երջանիկ եւ սիրված կանայք.

Հոգ տանել իրեն. խնամված լինել, մաքուր, հաճելի բուրել:

Ամեն մանրուքի հետեւից չընկնել. զուգընկերներին ձեռնոցի պես չփոխել:

Իսկական տղամարդիկ երբեք ուշադրություն չեն դարձնի մատչելի աղջիկներն:

Կանացի աշխատանք կատարել. կինը պիտի կարողանա ճաշ պատրաստել, լվացք անել, կարել, հոգ տանել երեխաներին եւ այլն, դրանով նա տանը հարմարավետություն է ստեղծում, ինչին այնքան ձգտում են տղամարդիկ:

Ազատվել վնասակար սովորույթներից.  այն կինը, որը խմում է, ծխում, հայհոյում, շատ ուտում եւ այլն, ոչ միայն իր ֆիզիկական առողջությունն է կործանում, այլեւ ուրիշ մարդկանց աչքերում կորցնում է իր բնական գրավչությունը:

Կարողանալ ազատվել սթրեսից. վիրավորանքը, ջղայնությունը, նախանձը, ատելությունը, ագրեսիվությունը, վախը, խանդը եւ այլն մեր ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը բացասական գրոհների են ենթարկում, որոնք կուտակվելով, ի հայտ են գալիս տարբեր հիվանդությունների տեսքով:

Սիրել ոչ թե սրտով, այլ բանականությամբ. շատ կանայք, սխալ տղամարդկանց սիրահարվելով, միամտորեն ենթադրում են, թե նրանք կփոխվեն:  Այդպես չէ: Մեծ մասամբ կանայք հիասթափվում են, կուտակում են վիրավորանքը եւ ափսոսում են ծախսված ջանքերի համար, իսկ տղամարդիկ սկսում են կանանց մեջ տեսել քրթմնջացող եւ հոգեառ վհուկների: Այդպես ոչնչանում է սերը:

Միշտ պետք է ապագային նայել. այս մարդը համապատասխանո՞ւմ է ամուսնու դերին, հնարավո՞ր է նրա հետ ամբողջ կյանքն ապրել, առանց ցանկանալու փոխել նրա բնավորությունը, սովորույթները եւ այլն: Սիրահարվածությունը վաղ թե ուշ կանցնի, իսկ ի՞ նչ կմնա…

news.am