«Բոլորս ունենք խնդիրներ, անհաջողություններ, բայց սուզվելով դրանց մեջ՝ մենք մեզ ենք կորցնում». Մարիամ Ալեքսանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բոլորս ունենք խնդիրներ, անհաջողություններ, բայց սուզվելով դրանց մեջ՝ մենք մեզ ենք կորցնում». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Մարիամը սեւ հագուստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ «Ժպիտներ փոխանցեմ Ձեզ: Պարգեւեք ձեր ժպիտից՝ մի փոքր: Ինձ միշտ հիշում եւ մտաբերում են իմ ժպիտով (մեկ-մեկ ասում են՝ էնպես ես ժպտում, կարծես չինացի լինես, ուր են կորում աչքերդ)։ Ոչ մեկիս կյանքը իդեալական չէ, բոլորս ունենք խնդիրներ, տարաձայնություններ, անհաջողություններ, բայց սուզվելով դրանց մեջ, մենք մեզ ենք կորցնում: Փորձեք ժպտալ, ինչ էլ որ լինի, լավատես եղեք եւ սիրեք»,- մեկնաբանություններում գրել է Մարիամը։