«Ոսկե գլոբուս» -ի բացարձակ մրցանակակիրը հայտնվել է Երևանի մեծ էկրաններին
Advertisement 1000 x 90

«Ոսկե գլոբուս» -ի բացարձակ մրցանակակիրը հայտնվել է Երևանի մեծ էկրաններին

«Լա-լա լենդ» երաժշտական տրագիկոմեդիան հունվարի 12-ից երևանյան մեծ էկրաններին է:  Ֆիլմը ցուցադրվում է «Մոսկվա», «Կինոպարկ», «Սինեմա Սթար», «Կինո Հայաստան» կինոթատրոններում:

«Լա-լա լենդ» մյուզիքլը «Ոսկե գլոբուս» 2017 հեղինակավոր մրցանակաբաշխության արժանացել է մրցանակի յոթ անվանակարգում` «Լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն երգ», «Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասան», «Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի»:

«Լա-լա լենդ» տրագիկոմեդիան ջազային դաշնակահարի և երիտասարդ դերասանուհու սիրո պատմություն է: Ֆիլմի ռեժիսորը ամերիկացի Դեմին Շազելն է: