Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում Իննան կրում է ուսերը բաց, սպիտակ բլուզ, ինչը համադրել է գոտկատեղը բարձր, փիրուզագույն կիսաշրջազգեստ, բարձրակրունկներ։ Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Բեկորներ» հեռուստասերիալում, արձակել է ալիքավոր հարդարված մազերն ու նախապատվությունը տվել մեղմ շպարին։ «Աշխատանքային, զուտ», – հրապարակումը մակագրել է Իննա Խոջամիրյանը։