Կապույտ առկայծող լույսեր ձյան մեջ. ռուս գիտնականներին հաջողվել է բացահայտել արտասովոր երևույթի առեղծվածը. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կապույտ առկայծող լույսեր ձյան մեջ. ռուս գիտնականներին հաջողվել է բացահայտել արտասովոր երևույթի առեղծվածը. tert.am

Անցյալ ամիս ռուս կենսաբան Վերա Էմելիանենկոն և մոլեկուլար կենսաբանության ոլորտում աշխատող Միխայիլ Ներետինը զբոսնելիս են եղել Սպիտակ ծովի ափամերձ շրջանում, երբ բավականին արտասովոր երևույթ են նկատել ձյան մեջ: Ինչպես հայտնում է Oddity Central-ը, խոսքը կապույտ լուսարձակումների մասին է:

Արտասովոր կապույտ լույսերն առաջինը նկատել է Ներետինը: Ուշադիր զննելով՝ նրանք նկատել են, որ իրենց ոտնահետքերը ձյան վրա եթերային կապույտ հետքեր են առաջացնում, ինչպես սուրբծննդյան լույսերը ձյան վրա:

Նրանք մոտակա բիոլոգիական կայանից հրավիրել են լուսանկարիչ Ալեքսանդր Սեմյոնովին, որի հետ մոտ երկու ժամ հավերժացրել են արտասովոր երևույթը: Այդ լուսանկարներն ավելի ուշ տարածվել են սոցցանցում, ինչպես նաև ուղարկվել Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող գիտնականներին, որոնք բոլորն էլ հետաքրքրվել են տվյալ երևույթի առեղծվածով:

Էմելիանենկոն ձնագնդի է պատրաստել լուսարձակող ձնից և մանրադիտակով ուսումնասիրել՝ սպասելով, որ հալչի: Ձյան հալչելուց հետո փոքրիկ կապույտ ծովախեցգետնակերպեր են առանձնացել: Փոքրիկ արարծները դարձյալ սկսել են լուսարձակել, երբ գիտնականն ասեղով սեղմել է դրանց:

Այս արարածները, որոնք հայտնի են «ծովի բզեզներ» անունով, սովորաբար հայտնաբերվում են օվկիանոսների մոտ 100 մետր խորություններում: Սակայն լուսարձակել կարող են գիշերային ժամերին, և դա հնարավոր է նկատել, եթե ծովային կենդանիները գտնվեն մի քանի մետր խորությամբ:

Ըստ ՌԴ Գիտությունների ակադեմիայի ծովային պլանկտոնի հարցով փորձագետ Քսենիա Կոսոբոկովայի՝ խեցեմորթները, հավանաբար, ափամերձ շրջանում հայտնվել են ուժեղ հոսանքի պատճառով, որը նրանց քշել-հանել է ձնապատ ափ:

tert.am