Մի քանի օր է, ինչ լրագրող Արուս Տիգրանյանն պասիվ էր համացանցում: Այսօր Արուսը կրկին վերադարձել է վիրտուալ տիրույթ:
«Ավարտվեց իմ հանգիստը ինստագրամից: Այսօրվանից ակտիվ սթորիական կյանքս հետ ա գալիս»,- գրել է Արուսիկը: Նա ինստագրամյան հարց ու պատասխան է կազմակերպել՝ այն անգամ հետևորդներին խնդրելով իր մասին հարցեր ուղղել ամուսնուն՝ Հարութին:
Հետևորդներից մեկը հարցրել էր. «Հարութ, արդյո՞ք նա չի ազդում Ձեր նյարդերի վրա»:
Ի պատասխան Արուսիկի ամուսինը նշել է. «Արդեն չէ: Սկզբից հա, հիմա արդեն չէ»:
Հիշեցնենք, որ Արուսիկ Տիգրանյանի ամուսինը՝ Հարութ Աբրահամյանը, գործարար է։ Զույգն ամուսնացել է 2020 թվականին։ Սակայն դրանից առաջ նրանք ապրում էին քաղաքացիական ամուսնությամբ։ Կորոնավիրուսի պատճառով զույգը չէր կարողանում կազմակերպել իր հարսանիքը։Արուսիկն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Հարութը շատ ավելին էր, քան ինքը պատկերացնում էր։
Հաղորդավարուհին անկեղծացել է, որ ամուսնությունից առաջ բավական դժվար շրջան էր իր համար։ «Ես մի քիչ ուրիշ պատկերացումներ եմ ունեցել իմ մասին։ Այն, որ ես 24 տարեկանում կամուսնանամ, իմ համար ուղղակի կատաստրոֆա էր, բայց քանի որ գտել էի Հարութին, չամուսնանալ էր չէր լինի։
Շատ դժվար բաների միջով եմ անցել մինչև այդ որոշումը։ Նախ հնազանդի թեմայով մենք կռվել ենք, որ ես ինչի պետք ա հնազանդ լինեմ։ Մենք նույնիսկ գնացել ենք եկեղեցի և քահանային հարցրել ենք։ Հարսանիքի նախորդ օրը դեպրեսիայի մեջ էի։
Այդ որոշումը շատ մեծ որոշում ա։ Հասարակությունը ամուսնանալու գաղափարի վրա շատ մեծ պատասխանատվություն ա դրել, քեզ թվում ա, որ դու վաղը կամուսնանաս, մյուս օրը քո կյանքը ուրիշ ձև կլինի։ Այդ ճնշումը շատ մեծ էր ինձ վրա, հանրային լինելու պահն էլ ա շատ ծանրացնում էդ ճնշումը։
Ես ու Հարութը շատ ուժեղ կռվել էինք մեր հարսանիքի նախորդ օրը։ Ես շատ վատ էի։ Հարութն եկավ ու հանգստացրեց ինձ, ու ես էդ օրը հասկացա, որ ճիշտ մարդու եմ ընտրել։ Ասեց՝ վաղը կգնանք եկեղեցի, հենց կմտնենք, դրանից հետո էլ ոչ մի բանի մասին չմտածես։ Հենց մտանք եկեղեցի, ամեն ինչ անցավ, ու հարսանիքը շատ լավ անցավ»,- անկեղծացել է Արուսիկ Տիգրանյանը։