Դոմինիկյան Հանրապետությունում մահացել է 47-ամյա լրագրող, «Ուղիղ եթեր» հաղորդման վարող Միխայիլ Զելենսկին, ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Եֆիմովիչը։
«Հավերժ հիշատակ։ Կյանքի 47-րդ տարում մահացել է մեր հեռուստահաղորդավար Միխայիլ Զելենսկին», – գրել է Եֆիմովիչը: Նրա խոսքով՝ Զելենսկին հանկարծամահ է եղել հունվարի 11-ի գիշերը։