Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը Twitter-ում հաստատել է, որ էլեկտրական մեքենաների իր Tesla ընկերությունը սկսել է ընդունել Dogecoin կրիպտոարժույթը՝ որպես տարբեր բրենդային ապրանքների համար վճարում։
«Tesla-ի ապրանքները կարելի է գնել Dogecoin-ով»,- գրել է Մասկը Twitter-ում:
Կրիպտոարժույթը ներկայումս արժե 0,2 դոլար և ունի 26,45 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիա: Վերջին 24 ժամվա ընթացքում Dogecoin-ի փոխարժեքն աճել է ավելի քան 30%-ով: Ընկերությունը հավելել է, որ մնացած բոլոր թվային արժույթները չեն դիտարկվում որպես վճարման միջոց։ Dogecoin-ով գնված ապրանքները չեն կարող վերադարձվել կամ փոխանակվել կանխիկով:
Միևնույն ժամանակ, բիթքոինի գինը 2021 թվականի օգոստոսի սկզբից ի վեր առաջին անգամ իջել է 40,000 դոլարից: