Տաղանդավոր երգչուհի Անահիտ Սահբազյանն իր միկրոբլոգում ընտանեկան լուսանկար է հրապարակել ամուսնու և դստեր հետ.
«Ինչ հետաքրքիր է կյանքը։
Յուրաքանչյուրս ապրում ենք յուրովի ու հասկանում, որ մեր ապրած ամեն քայլի համար մենք մի օր պատասխան ենք ստանալու, որ կյանքը բումերանգի նման վերադարձնելու է թե բարին, թե չարը…
Չկա մեկը, ով անպատիժ կմնա իր գործած մեղքերի համար։ Բարի եղեք, շատ սիրեք ու միշտ ավելի լավը դարձեք քան այսօր էիք», – լուսանկարը մեկնաբանել է Անահիտը։