Ո՞ր վիտամինի պակասը կարող է հանգեցնել հիշողության հետ կապված խնդիրների
Advertisement 1000 x 90

Ո՞ր վիտամինի պակասը կարող է հանգեցնել հիշողության հետ կապված խնդիրների

Օրգանիզմում վիտամին B12-ի պակասը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ դեպրեսիայի, անեմիայի եւ նույնիսկ հիշողության մասնակի կորստի:

Ինչպես հայտնում է Express-ը, ուղղակի կապ չկա մարդու մոտ դեմենցիայի զարգացման եւ այս վիտամինի պակասի միջեւ, սակայն այս տարրի պակասով տառապող շատ պացիենտներ բողոքել են ուղեղի աշխատանքի վատթարացումից։ Ռիսկի խմբում կարող են լինել տարեցներ եւ բուսակերներ:

Վկայակոչելով բրիտանացի եւ ամերիկացի փորձագետներին՝ թերթը հայտնում է, որ վիտամին B12-իպակասը, եթե չբուժվի, կարող է լուրջ եւ մշտական ​​վնաս հասցնել հատկապես ուղեղին եւ նյարդային համակարգին։ Այն նաեւ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկաը։

Վիտամին B12-ը պարունակվում է պանրի, ձվի, ձկան, կաթի եւ մսի մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս բուսակերներին ուշադրություն դարձնել բուսական հիմքով կաթի որոշ տեսակների եւ վիտամինով հարուստ այլ մթերքների վրա:

med.news.am